Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պատշգամբից քար է պոկվել, ընկել. երեխաները հազիվ հասցրել են փախչել տակից (տեսանյութ)

Հերթական քարաթափումը՝ հունիսի 30-ին Գյումրու Կազաչի պոստ 198 շենքում:
Կազաչի պոստ թաղամասի 198 շենքի բնակիչները, մտահոգված իրենց շենքի անմխիթար վիճակով ու ճակատագրով, ահազանգել էին «Այսօր» լրատվականին:

Շենքի բնակիչների վիճակն աննախանձելի է: Վնասված է շենքի կտուրը, եւ անձրեւաջրերն անարգել թափանցում են բնակարաններ՝ քայքայելով ու խախտելով ներքին պատերի ամրության աստիճանը։ Շքամուտքերում փլուզված առաստաղները բնակիչների կյանքի համար դարձել են խիստ վտանգավոր: Բավական է մի հորդառատ անձրեւ կամ ամպրոպ, որ կտուրն աստիճանաբար փլուզվի: Ամեն օր լայնացող ճաքեր, թափվող քարեր:

Շենքի բնակիչները ճամպրուկները հավաքած են պահում: Ալիս Տոնականյանը ամուսնու եւ 2 անչափահաս երեխաների հետ ապրում է շենքի 3-րդ հարկում։ Վերջինիս խոսքով՝ իրենց վիճակը հատկապես անտանելի է դառնում անձրեւների ժամանակ, երբ ամբողջ տունը կաթոցների մեջ է, իսկ առաստաղը՝ փլուզման վտանգի տակ։ Մանրամասները՝ «ՑԱՅԳ»-ի ռեպորտաժում: