Բացել լրահոսը Փակել լրահոսը
2473216
A A
Քաղաքականություն

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ Իսրայելը Միջերկրական ծովից մի քանի հրթիռ է արձակել թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ։ Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, Դամասկոսի օդանավակայանը հարձակման էր ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։

Հարձակման հետևանքով վնասվել են երկու թռիչքուղիներ, անջատվել է նավիգացիոն լուսավորությունը: Հարվածը եղել է կառավարման աշտարակին և վնաս է հասցվել երկրորդ տերմինալի շենքին։ Սիրիական իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել օդանավակայանը: