A
A
Բայրոն Մորենոն խոստովանել է
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Բայրոն Մորենոն Նյու Յորքի մարզային դատարանում խոստովանել է, որ ինքը, իրոք, թմրանյութ է տեղափոխել:
Էկվադորցի մրցավարը անցած տարվա սեպտեմբերին ձեռբակալվել էր Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանում, երբ փորձել էր 6 կգ հերոին ներմուծել այդ երկիր: Այժմ նրան սպառնում է նվազագույնը 5 տարվա ազատազրկում:
Բայրոն Մորենոն աշխարհի սկանդալային մրցավարներից մեկն է: Մասնավորապես, 2002 թ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Հարավային Կորեա - Իտալիայի խաղի ժամանակ նա չէր արձանագրել հյուրերի խփած երկու արդարացի գոլերը, որի արդյունքում եվրոպական թիմը լրացուցիչ ժամանակում պարտություն էր կրել` 1:2, եւ դուրս մնացել հետագա պայքարից: