Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ ինչ արժանիքի համար է Ռուսաստանը Քոչարյանին այդպիսի փողեր տալիս․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

«Ովքեր Սերժին ու Ռոբերտին են սպասարկում, պետք  է հասկանան, որ դա խայտառակություն է»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին։

Պատգամավորը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձրել են Ռուսաստանին ենթարկվող և Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր․ «Այդ ինչ արժանիքի համար է Ռուսաստանը Քոչարյանին այդպիսի փողեր տալիս»։

Ըստ նրա, Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել է վերջին 20 տարվա քաղաքականության արդյունքում․ «1998թ-ին Սերժի ու Ռոբերտի մասնակցությամբ տապալվեց  Արցախի հարցի լուծման արդյունավետ լուծումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։