Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter 1.07. (1)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի թիմը կմեկնարկի օգոստոսի 13-ին

Հայտնի են առաջին հինգ խաղերի օրերը։

Իտալիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան հրապարակել է Ա Սերիայի 2022/2023 թվականների առաջնության առաջին 5 տուրերի ծրագիրը։

Միլանի «Ինտերը», որի կազմում կշարունակի իր ելույթները Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, իր նորամուտը կնշի Լեչեի «Վիա դել Մարե» մարզադաշտում, օգոստոսի 13-ին: Սեփական դաշտում առաջին հանդիպումն «Ինտերը» կանցկացնի օգոստոսի 20-ին, «Սպեցիայի» հետ: Սեպտեմբերի 3-ին կկայանա «Միլան» - «Ինտեր» դերբին։

Ահա «Ինտերի» առաջին հինգ խաղերի ցանկը․

13 օգոստոսի – «Լեչե» – «Ինտեր»

20 օգոստոսի - «Ինտեր» - «Սպեցիա»

26 օգոստոսի - «Լացիո» - «Ինտեր»

30 օգոստոսի – «Ինտեր» - «Կրեմոնեզե»

3 սեպտեմբերի  - «Միլան» - «Ինտեր»

 

Հավելենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով նոյեմբերի 13-ից հունվարի 4-ը Ա սերիայում կհայտարարվի ընդմիջում։