Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

2015-ին արդեն սահմանագիծ էր դրվել Արցախի և Հայաստանի միջև․Չուգասզյան (տեսանյութ)

«Բերձորի ամենանշանակալի հաղորդումը լրատվության մեջ, դա եղել է Բերձորի 2015 թվականի ջարդը»․Ազգային ժողովրդավարական բևեռի ասուլիսին հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։

Հիշեցնենք, որ 2015 թ.-ի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի հատվածում բախում էր տեղի ունեցել Արցախի ոստիկանության և Նախախորհրդարան կազմակերպության ներկայացուցիչների միջև։

«40-ից ավել ավտոմեքենաների շարասյունը կանգնեցվեց Բերձորում։ Հիշեցնեմ, որ էդտեղ թե՛ Իգոր Մուրադյանն էր, թե՛ Ժիրայր Սեֆիլյանը թե՛ Վարուժան Ավետիսյանը» հիշեցրեց Գարեգին Չուգասզյանը։

Ըստ Չուգասզյանի՝ արդեն 2015 թվականին, առնվազն իրենց քաղաքական ուժի համար արդեն պարզ էր, որ սահմանագիծ է դրվել Արցախի և Հայաստանի միջև։

Միացման ոգին, որը դրվել էր Արցախյան շարժմամբ հետընթաց էր ապրում․ արձանագրեց նա։

«Անցել է յոթ տարի, որևիցե ձևով որևիցե մեկը էդ ամեն ինչի համար պատասխան չտվեց»,-ասաց Գարեգին Չուգասզյանը։

Չուգասզյանի խոսքով, հիմա, երբ խոսվում է Բերձորը զիջելու մասին, կրկին ԱԺԲ-ականների ձերբակալման հարցն է օրակարգում։

Չուգասզյանը խոսեց նաև Բերձորի նշանակության մասին։

«Փաստորեն մենք խոսում ենք Արցախի և Հայաստանի կամուրջի մասին։ Դա պատմականորեն մշտապես եղել է Հայաստանի տարածքում, բայց եթե նորագույն պատմությունն ենք նայում՝ անգամ էսպես կոչված խորհրդային առաջին քարտեզներում Արցախը ուղղակի կպած է եղել Հայաստանի խորհրդային հանրապետությանը»։