Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահե Հակոբյանը չի մասնակցել հանձնաժողովի նիստերին․ նրան պաշտոնից զրկելու նախագիծ ներկայացվեց (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշման նախագիծը այսօր խորհրդարանին ներկայացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի ներկայացրածի՝ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը չի կատարելր պաշտոնեական պարտականությունները, հաճախակի բացակայել է ինչպես ԱԺ լիագումար, այնպես էլ ԱԺ խորհրդի նիստերին։

Լինելով հանձնաժողովի նախագահ՝ Վահե Հակոբյանը ԱԺ խորհդրի 25 նիստերից մասնակցել է ընդամենը 5-ին։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում է նաև  Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու ԱԺ որոշման նախագիծը։ Ընդդիմության ներկայացուցիչներն էլ հավաքվել են ԱԺ Դեմիրճան փողոցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։