Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter 30.06.
A A
Սպորտ

«Ինտերը» 14 մլն եվրո է վճարել 20-ամյա ֆուտբոլիստի համար

Միլանի «Ինտերը» 5 տարվա պայմանագիր է կնքել ալբանացի կիսապաշտպան Քրիստիան Ասլանիի հետ: Այդ մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

«Էմպոլիի» նախկին ֆուտբոլիստի համար միլանյան ակումբը վճարել է 14 մլն եվրո փոխհատուցում: Ըստ պայմանագրի 20-ամյա կիսապաշտպանը տարեկան կստանա 1,2 մլն եվրո աշխատավարձ: Նա հանդես կգա 14 համարի մարզաշապիկով:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի ապագա թիմակիցն անցած մրցաշրջանում խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում 26 խաղերի ընթացքում: