Բացել լրահոսը Փակել լրահոսը
1646913602663
A A
Քաղաքականություն

Ռուսաստանն ու Ուկրաինան Պուտինի հրահանգով «144-ը 144-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակում են իրականացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երեկ՝ հունիսի 29-ին, տեղի է ունեցել գերեվարված ռուս և ուկրաինացի զինվորականների փոխանակում «144-ը 144-ի դիմաց» բանաձևով, գրում է kommersant.ru-ն։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ փոխանակումը կազմակերպվել և անցկացվել է ՌԴ Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հրահանգով։ Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ փոխանակվածների թվում են Ազովի գնդի 43 զինծառայող։

«Մեր զինծառայողների, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մարտիկների, նրանք կազմում են վերադարձածների մեծ մասը, կյանքը, առողջությունը, ազատ արձակումն ամենակարևոր խնդիրն է։ Մնացածը հետո»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Նա մանրամասնել է, որ ազատ արձակվածներից գրեթե բոլորը վիրավոր են կամ ծանր վիրավորներ։

Ըստ Կոնաշենկովի՝ գերի ընկած կամ հանձնված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 6 հազար մարդ: