Բացել լրահոսը Փակել լրահոսը
20771ECD-1448-4801-B3C3-D7578E1EB885
A A
Պաշտոնական

Այսուհետ կգործեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր՝ Թեժ գծեր

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ծառայության հետ քաղաքացիների ինտերակտիվ կապի ապահովման և քաղաքացիների՝ ծառայության հետ կապի լրացուցիչ հնարավորությունների ստեղծման նպատակով գործարկվել են ծառայության երկու նոր հեռախոսահամարներ։

Թեժ գծի 88-19 հեռախոսահամարն այսուհետ գործելու է  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00: Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները։ 

#Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարը նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝

  • կատարված վճարումների ճշգրտում և արգելանքի չվերացման պատճառների պարզաբանում,
  • կիրառված արգելանքների՝ կատարված պարտավորություններին համաչափ վերանայում,
  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքի վերացում,
  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրում,
  • աշխատավարձի կամ այլ եկամտի արգելանքից հանում կամ արգելանքի չափի վերանայում, բանկերում սառեցված գումարների գանձում, կիրառված այլ արգելանքների վերացում և վարույթի կարճում,
  • հայցի ապահովման վերաբերյալ միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ստացում։

 

#Քո_Արգելանքը խմբի հետ հնարավոր է կապ հաստատել նաև [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, իսկ www.cesa.am կայքում զանգի կոճակների միջոցով հնարավոր է միանալ Ծառայության և՛ Թեժ գծին, և՛ Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կապ հաստատելու համար առկա են նաև հետևյալ տարբերակները՝

  • պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
  • զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
  • դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։