Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատարանը մերժեց. Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը կմնա նույնը (տեսանյութ)

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը չփոխվեց։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատական, քանի որ  ի թիվս այլ հիվանդությունների Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։

Հատկանշական է, որ  69-ամյա Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում:

 Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր կալանավորումը փոխարինել գրավով՝  սկսած 80 մլն ՀՀ դրամից։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման եւ այլ ենթադրյալ չարաշահումների մեջ։  Նա անազատության մեջ է  2021թ սեպտեմբերի 7-ից։