Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» կրկնեց իր ռեկորդը

Սպորտ
8c7b21942d50df49622e1ec59d57c620

Ֆուտբոլի իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կրկնեց 37 տարվա վաղեմություն ունեցող իր ռեկորդը:

Իսպանիայի գավաթի խաղարկության հերթական խաղում հաղթելով «Բետիսին»` 5:0, կատալոնցիներն իրենց անպարտելի խաղերի քանակը հասցրին 27-ի:

«Բարսելոնան» առաջին անգամ այդպիսի արդյունք ցույց էր տվել 1973-74 թթ մրցաշրջանում: Այն ժամանակ թիմը գլխավորում էր «տոտալ ֆուտբոլի» հիմնադիր, հոլանդացի հանրահայտ մասնագետ Ռինուս Միխելսը, իսկ խաղադաշտում տոն էր տալիս «թռչող հոլանդացին»` Յոհան Կրուիֆը: 1974 թվականին բարսելոնցիների հաղթարշավը ընդհատել էր Մադրիդի «Ատլետիկոն», ընդ որում այդ խաղից առաջ նրանք արդեն նվաճել էին երկրի չեմպիոնի կոչումը եւ հանդիպումը կորցրել էր իր նշանակությունը:

«Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լավ հնարավորություն ունի սահմանելու նոր ռեկորդ, քանի որ առաջիկա կիրակի նրա սաները սեփական հարկի տակ ընդունելու են առաջնության ետնապահներից մեկին` «Մալագային»: