Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika (2)
A A
Սպորտ

Ժաննա Շահնազարյանը սահմանել է աթլետիկայի Հայաստանի նոր ռեկորդ

Հայաստանի աթլետիկայի պատմության մեջ սահմանվել է նոր ռեկորդ:

Ինչպես տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Թբիլիսիում կայացած մրցաշարում Ժաննա Շահնազարյանը մուրճի նետման մրցումներում ցույց է տվել 54մ 14սմ արդյունք, որը Հայաստանի նոր ռեկորդ է: Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի, մարզուհին նախկին ռեկորդը գերազանցել է 3,65 մետրով: