Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Արզումանյանը` «Շլյոնսկում»

Սպորտ
e7cff6d0abf225ab8da75fc2dd9422f9

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ներկայումս փորձաշրջան է անցնում լեհական «Շլյոնսկ» թիմում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի կայքէջը: Մեր ֆուտբոլիստը թիմի կազմում պատրաստվում է շաբաթ օրը նախատեսած ընկերական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը հանդիսանում է դանիական «Ռանդերսի» ֆուտբոլիստը: Այս մրցաշրջանի սկզբում այդ ակումբը ցանկացել էր մեր ֆուտբոլիստին վաճառել իրանական ակումբներից մեկին: Սակայն Ռոբերտ Արզումանյանը չէր համաձայնել ղեկավարների որոշման հետ, որի պատճառով տեղեփոխվել էր 2-րդ թիմ: