Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ալբերտ Վարդանյանը հաղթեց թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր հայտնի դարձան առաջին մեդալակիրները: Հայաստանի պատվիրակները նույնպես անմասն չմնացին պարգևներից:

87 կգ քաշային կարգում Վիգեն Նազարյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 3:0 հաշվով հաղթեց շվեդ Ալբոտ Կաելմանին և նվաճեց բրոնզե մեդալ:

130 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալի համար մարտում ոչ մի շանս չտվեց թուրք Թալիփ Չիֆչիին` ջախջախելով 7:0 հաշվով:

Վաղը կխաղարկեն մնացած մեդալները: Հայաստանից պայքարի կելնեն չորս ըմբիշ: