Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և մտավ եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հաջորղ են հանդես գալիս Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Այսօր կայացած նախնական փուլի մրցումներում գերազանց հանդես եկավ մեր 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը հաղթելով իր մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը 9:1 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Մամադլիին և վստահ մտավ եզրափակիչ: Վաղը նա կպայքարի ոսկե մեդալի համար:

Նախնական փուլի բոլոր արգելքները հաղթահարեց նաև 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, որը քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով հաղթեց թուրք Յուրտադային, իսկ  կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեց ուկրաինացի Հոլուբովսկուն: Այդպիսով, մեր երկու ըմբիշներն արդեն ապահովել են Եվրոպայի առաջնության մեդալները:

Այսօր մարտեր կանցկացնեն նաև մեր 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը, որոնք կվիճարկեն առաջնության բրոնզե մեդալները: