Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk 28.06.
A A
Սպորտ

Ս.Ավագյանի հուշամրցաշարում հաղթեց իրանցի շախմատիստ

Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարը:

Այսօր կայացած վերջին` 9-րդ տուրում, մրցաշարի առաջատարներից Ամին Թաբատաբաեին հաղթեց Ալեքսանդր Դոնչենկոյին, իսկ ահա Շանթ Սարգսյանը պարտվեց Հայկ Մարտիրոսյանին: Այդպիսով, իրանցի շախմատիստը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը: Նա կստանա 1,5 մլն դրամ պարգևավճար:

Մրցանակային 2-րդ հորիզոնականը 5,5 միավորով գրավեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ առաջատար եռյակը եզրափակեց Շանթ Սարգսյանը, որը վաստակեց 5 միավոր: Նրանք կպարգևատրվեն համապատախանաբար 1,1 մլն և 800 հազար դրամով:

Ամերիկացի Հանս Մոկե Նիմանը, հնդիկ Նիհալ Սարինը, Չեխիան ներկայացնող Նգույեն Թայ Դայ Վանը և գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոն 4,5-ական միավորով բաժանեցին 4-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Սամվել Տեր-Սահակյանը (4 միավոր), Մամիկոն Ղարիբյանը (3,5) և Մանուէլ Պետրոսյանը (3)։

Առաջին չորս տեղերի համար հատուկ մրցանակներ էր սահմանել նաև «Chessify» ընկերությունը` 400-300-200-100 դոլար: