Բացել լրահոսը Փակել լրահոսը
290708971_568124311524471_548215672831394702_n
A A
Քաղաքականություն

ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պատճառը բացականե՞րն են, թե՞ այլ հիմքեր կան. հարցին Կոնջորյանը չի պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում մանրամասներ կներկայացնեն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր՝ մոտ օրերս խորհրդարանը քննարկելու է բացակաների թույլատրելի շեմը հատած պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը: