A
A
Բուլղարիայում ծեծել են իտալացի խաղացողին
Սոֆիայի ԲԿՄԱ-ի իտալացի ֆուտբոլիստ Մարկո Էսպոզիտոն դաժան ծեծի է ենթարկվել տեղի կավատների կողմից:
Ինչպես նշում են բուլղարական լրատվամիջոցները, 30-ամյա խաղացողը, որը մի քանի օր անց տեղափոխվելու է իտալական «Պորտոսումագա» թիմ, անցած տարվա դեկտեմբերին մի քանի անգամ օգտվել է մարմնավաճառների ծառայություններից, սակայն ոչ մի անգամ գումար չի վճարել: Վերջիններս այդ մասին տեղեկացրել են կավատներին, որոնք «պատքերը ստանալու» համար գնացել են Մարկո Էսպոզիտոյի վարձակալած առանձնատուն եւ ծեծի ենթարկել:
Սոֆիայի ԲԿՄԱ ակումբից այդ առիթով նշել են, որ իտալացին արժանի պատիժ է ստացել, քանի որ նա իրեն լավ չի դրսեւորել ոչ խաղադաշտում, ոչ էլ դրանից դուրս: