Բացել լրահոսը Փակել լրահոսը
290805873_600477251434298_4188940387196208811_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնել է Մարսել, Լիոն և Փարիզ

 
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:
 
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: