Բացել լրահոսը Փակել լրահոսը
PN
A A
Հասարակություն

Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, 4-ը՝ հիվանդանոցում են․ ԱՀ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում

Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։  Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։
 
Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։