A
A
20 մլն ֆունտ ստեռլինգ
Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է վաճառել ռուս հարձակվող Անդրեյ Արշավինին: Այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալը: Ըստ նրա` անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել Արշավինի ծառայություններից, եթե որեւէ ակումբ նրա դիմաց վճարի 20 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:
Ռուսաստանի հավաքականի խաղացողով այժմ հետաքրքրվում է «Յուվենթուսը», սակայն, ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, իտալական ակումբի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, ուստի ֆուտբոլիստի տեղափոխությունը դժվար թե կայանա ձմեռային տրանսֆերի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրանին մեր ընտրանու առաջիկա մրցակիցն է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, իսկ Անդրեյ Արշավինը ոչ միայն ռուսների առաջատար հարձակվողներից է, այլեւ թիմի ավագն է: