Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» եւ «Գանձասարը» հաստատել են

Սպորտ
3d46f51c662523f2124e9560ec922cad

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից ակումբները մինչեւ հունվարի 16-ը պետք է նախնական հավաստարագիր ներկայացնեն ֆուտբոլի ֆեդերացիա եւ հաստատեն, թե քանի թիմով են մասնակցելու առաջնությանը:

Ինչպես տեղեկացրին «Ա1+»-ի մարզական թղթակցին ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնում, արդեն երկու ակումբներ հաստատել են իրենց մասնակցությունը 2011 թ առաջնությունում: Դրանք են Երեւանի «Միկան» եւ Կապանի «Գանձասարը»:

Բաժնի վարիչ Ռոբերտ Դալլաքյանը այդ կապակցությամբ ասաց, որ նախնական հավաստագիրը ներկայացնելու գործընթացը մի քանի նպատակ է հետապնդում: «Մենք նախ պարզում ենք, թե ակումբները քանի թիմով են ցանկանում մասնակցել առաջնությանը: Երկրորդ, հայտնի են դառնում այն մարզադաշտերը, որտեղ պետք է անցկացվեն խաղերը: Դրանից հետո նոր վերջնականապես տեսքի են բերվում խաղացանկերը»:

Ռոբերտ Դալլաքյանը հույս հայտնեց, որ բարձրագույն խմբի բոլոր թիմերը ժամանակին կներկայացնեն իրենց հավաստագրերը եւ որեւէ խնդիր չի ծագի այդ հարցում: «Միակ խնդիրը կապված է 1-ին խմբի մասնակիցների հետ: Ավաղ, առայժմ ոչ բոլոր ակումբները հնարավորություն ունեն պահելու դուստր թիմեր, բացի այդ որոշ ակումբներ, մասնավորապես «Փյունիկն» ու «Բանանցը», որոշ տարիներին ներկայացել են երկու նմանատիպ թիմերով: Ուստի 1-ին խմբի մրցաշարի խաղացանկը դեռ պատրաստ չէ, քանի որ վերջնական հայտնի չեն մասնակից թիմերի քանակը»: