A
A
Ալավերդիում այսօր բնակարանամուտ տոնեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդիում այսօր բնակարանամուտ տոնեցին 44-օրյա պատերազմի մասնակից Կարեն Խլոպուզյանը և Արայիկ Գալստյանը։ Քաղաքի Սարահարթ թաղամասում և Աքորի բնակավայրում նրանց համար առանձնատներ են կառուցվել Համբուրգի հայ համայնքի նախկին ղեկավար Սերժ Անգելյանի անձնական միջոցներով։ Նախագծի հեղինակները և շինարարներն աշխատել են բարեգործական հիմունքներով, իսկ յուրաքանչյուր առանձնատան արժեքը մոտ 35 հազար ԱՄՆ դոլար է կազմել։
Բարերար Սերժ Անգելյանի խոսքով՝ մտադիր են ևս մեկ առանձնատուն կառուցել պատերազմի մասնակից ևս մեկ զինվորի համար։
Մանրամասները՝ Ակյուն+3 ՀԸ տեսանյութում