Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վստահ եմ՝ այսօր թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային ու Մոլդովային․ Շառլ Միշելն ասաց եւ տվեցին (տեսանյութ)

«Սա վճռորոշ պահ է Եվրամիության համար, դա աշխարհաքաղաքական ընտրություն է, որը մենք այսօր կանենք»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Հունիսի 23-24-ն ընթացող Եվրոպական խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա ընդգծել է․ «Եվ ես վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտրամադրենք Ուկրաինային ու Մոլդովային և արտահայտելու ենք հստակ և ուժեղ եվրոպական հեռանկար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար»։

Լրագրողների հարցերին նա չի պատասխանել։

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպական խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով կոչ է անում պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, որոնք առաջիկա երկու  օրերին մասնակցում են ԵՄ  խորհրդի նիստին, «առանց հապաղման» շնորհել ԵՄ թեկնածուի կարգավիճակ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը։

Նրանք նույնը պետք է անեն Վրաստանի հետ, «երբ նրա կառավարությունը կատարի Եվրահանձնաժողովի կողմից մատնանշված առաջնահերթությունները»:

Ավելի ուշ Ուկրաինային և Մոլդովային տրվեց թեկնածուի կարգավիճակ՝ դառնալու եվրոպական ընտանիքի մաս, իսկ Վրաստանին՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկար: