Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին (տեսանյութ)

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումն այսօր հրապարակվեց ԲԴԽ նիստի ժամանակ։

Որոշման բովանդակությունը անձամբ ընթերցեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գ. Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, Մ. Մակյանը, Լ. Մելիքջանյանը, Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Ս. Չիչոյանը և Վ. Քոչարյանը։
Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը: Որոշմանը դեմ է Անի Մխիթարյանը, ով ևս ունի հատուկ կարծիք։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր փաստաբան Արամ Օրբելյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց գաղտնի արված ձայնագրություն, որում ինքը զրուցում է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։

 «Վարդազարյանը նշել էր, որ ձայնագրությունը կատարվել է իր խնդրանքով․ «Ձայնագրող սարքը և ձայնագրության բնօրինակը ՀՀ-ում չի, մեր տանը չի։ Որևէ դեպք, եթե պատահեց իմ ընտանիքի հետ կամ ինձ հետ, ապա դուք, վստահ եմ, կգտնեք մեղավորներին»։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը մոտ երկուսուկես ժամ է, բայց ինքը ներկայացնում է 14 րոպեանոց մոնտաժված տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։