Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպան կունենա իր «Ոսկե գնդակը»

Սպորտ
2d41aa2bf874b4ed84e513c322790447

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ այս տարվանից հատուկ մրցանակ կսահմանվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար:

Բանն այն է, որ «Հին աշխարհամասում» մեծ արձագանք է առաջացրել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու փաստը: Բացի այդ Եվրոպայում կարծում են, որ «Ֆրանս Ֆուտբոլը» չպետք է միանար ՖԻՖԱ-ին եւ շարունակեր ինքնուրույն որոշել «Ոսկե գնդակի» նոր տերերին:

«ՈՒԵՖԱ-ն նոր մրցանակ կսահմանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար, որպեսզի նորից վերականգնվի «Ֆրանս ֆուտբոլի» կողմից սահմանված «Ոսկե գնդակի» ավանդույթը եւ ոգին» ,- ասել է Միշել Պլատինին:

Ի դեպ, եթե այս տարի «Ֆրանս ֆուտբոլի» կողմից անցկացրած հարցման արդյունքներին չավելացնեին ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների ձայները, ապա 2010 թ լավագույն ֆուտբոլիստ կճանաչվեր ոչ թե Լիոնել Մեսին, այլ հոլանդացի կիսապաշտպան Վեսլի Սնայդերը: