A
A
Հայաստանի հավաքականը նույն տեղում է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակում կրկին զբաղեցնում է 60-րդ տեղը:
Մեր թիմի առաջիկա մրցակիցը` Ռուսաստանի ընտրանին, մնացել է նույն 13-րդ հորիզոնականում: Սլովակիայի հավաքականը դարձյալ 20-րդն է աշխարհում, Իռլանդիան նահանջել է մեկ (36-րդ), իսկ Մակեդոնիան` 5 հորիզոնականով (81-րդ): Իսկ ահա Անդորայի ընտրանին մնացել է նույն 202-րդ տեղում:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Ապա հաջորդում են Հոլանդիան, Գերմանիան, Բրազիլիան եւ Արգենտինան: