A
A
Դավիթ Նալբանդյանը մտավ 1/4 եզրափակիչ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող է սկսել ելույթները մրցաշրջան-2011-ում: Մեր հայրենակիցը ներկայումս մասնակցում է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հեղինակավոր մրցաշարին:
Առաջին փուլում Դավիթ Նալբանդյանը հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնինիին` 7:6, 6:4, իսկ երկրորդում առավելության հասավ գերմանացի Ֆիլիպ Պետշների նկատմամբ` 6:3, 6:2: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի ամերիկացի Ջոն Իսների հետ: