A
A
Երեք առաջատար
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր մեկնարկեց 2011 թ Հայաստանի կանանց առաջնությունը:
Մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստուհիներ, հաջող սկսեցին Լիա Մարտիրոսյանը, Շուշաննա Սարգսյանը եւ Աստղիկ Մեսելջյանը, որոնք հաղթանակ տարան առաջին տուրում: Արմինե Բաբայան - Վարդուհի Քալաշյան եւ Սիրանուշ Անդրիասյան - Նարինե Գասպարյան պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ:
Վաղը տեղի կունենան 2-րդ տուրի մրցամարտերը: Առավել սկզբունքային պայքար սպասվում է երկու առաջատարների` Շուշաննա Սարգսյանի եւ Աստղիկ Մեսելջյանի միջեւ: Լիա Մարտիրոսյանը կմրցի Նարինե Գասպարյանի հետ: