Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ ա նշանակում 5 հոգուց 2-ը զբաղված են բամբասանքով և այլ բանով․ նրանք չեն աշխատելու․ քաղաքապետ (տեսանյութ)

«Էս մի քանի տարվա փորձը ցույց տվեց, որ բազում  անգամ այս շենքում աշխատանքից ազատվել են այնպիսի կադրեր, ովքեր փորձ ունեն և իրենց լուման են ներդրել քաղաքի զարգացման համար և նրանց փոխարեն կադրեր, ովքեր ցանկալի են»․ այս մասին Երեւանի ավագանու նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր հերթին նշեց, որ աշխատանքից ազատվելու են այն բոլոր մարդիկ, ովքեր չեն աշխատում․ «Ի՞նչ է նշանակում մի ստորաբաժանումում աշխատանքի գալիս են 5 հոգի, հինգից երեքը աշխատում են, իսկ երկուսը  զբաղված են բամբասանքով և այլ բանով․ նրանք չեն աշխատելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։