Բացել լրահոսը Փակել լրահոսը
42bdecb521c75b99a475a5ef8f4431a2
A A
Հասարակություն

Ավտովթար՝ Արարատում, պայմանագրային զինծառայող վարորդը տեղում մահացել է, կինն ու 2 անաչափահաս երեխաները՝ հոսպիտալացվել են

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին, ժամը 17։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին:

 shamshyan.com-ի տեղեկություններով  քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող ու դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ  խումբը։