Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ կասկածում, որ վերադառնալու եմ․ Ռուբեն Վարդազարյան (տեսանյութ)

«Իրավական տեսանկյունից, եթե երկու անձի խոսակցությունը ձայնագրվում է խոսակցությանը մասնակից անձանցից մեկի կողմից, ապա դա քրեորեն պատժելի չի»,- այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի տված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ասուլիսի ժամանակ Վարդազարյանը ներկայացրեց գաղտնի արված ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը փորձում է համոզել իրեն հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ռուբեն Վարդազարյանը իր հերթին նշեց, որ այս ձայնագրությունից հետո ինքը վստահ է, որ կարողանալու է շարունակել իր աշխատանքը ԲԴԽ-ում․ «Չեմ կասկածում, որ վերադառնալու եմ, իսկ տղայական առումով արդյոք ձայնագրելը ճի՞շտ էր՝ այո, դա ճիշտ էր, քանի որ ես ձայնագրել եմ մարդու, ով կարմիր գծեր չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։