Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ուշադրություն․ Մինչեւ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ը պետք է իրականացնել գազաբալոնների վկայագրում (տեսանյութ)

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով