Բացել լրահոսը Փակել լրահոսը
200622AnvtangKhorhurdNist (1)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի նախագահը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին: