Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի համատեղ ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր փաստաբան Արամ Օրբելյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց գաղտնի արված ձայնագրություն, որում ինքը զրուցում է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ․ «Ձայնագրությունը կատարվել է 2021 թ փետրվարի 20-ին, տարիուկես ես այս ձայնագրությունը չեմ հրապարակել և չեմ ուզել հանրայնացնել, սակայն այն ցինիզմը որ տեղի ունեցավ ԲԴԽ նիստում, ես որոշեցի, որ պետք է հրապարակեմ»։

Վարդազարյանը նշեց, որ ձայնագրությունը կատարվել է իր խնդրանքով․ «Ձայնագրող սարքը և ձայնագրության բնօրինակը ՀՀ-ում չի, մեր տանը չի։ Որևէ դեպք, եթե պատահեց իմ ընտանիքի հետ կամ ինձ հետ, ապա դուք, վստահ եմ, կգտնեք մեղավորներին»։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը մոտ երկուսուկես ժամ է, բայց ինքը ներկայացնում է 14 րոպեանոց մոնտաժված տարբերակը։

«Իրավական տեսանկյունից, եթե երկու անձի խոսակցությունը ձայնագրվում է խոսակցությանը մասնակից անձանցից մեկի կողմից, ապա դա քրեորեն պատժելի չի»,- այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Ասուլիսի ժամանակ Վարդազարյանը ներկայացրեց գաղտնի արված ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը փորձում է համոզել իրեն հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ռուբեն Վարդազարյանը իր հերթին նշեց, որ այս ձայնագրությունից հետո ինքը վստահ է, որ կարողանալու է շարունակել իր աշխատանքը ԲԴԽ-ում․ «Չեմ կասկածում, որ վերադառնալու եմ, իսկ տղայական առումով արդյոք ձայնագրելը ճի՞շտ էր՝ այո, դա ճիշտ էր, քանի որ ես ձայնագրել եմ մարդու, ով կարմիր գծեր չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։