Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սեւանա լիճը` չլուծվող խնդիրներին գերի (տեսանյութ)

Հունիսի կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  Սեւանա լճի մակարդակը  նվազել է 10 սմ-ով։ Հունիսի 15-ի դրությամբ Սեւանի լճի մակարդակը 1900 մետր 77 սանտիմետր է։  Մինչդեռ  Սևանա լճին վերաբերող օրենքի համաձայն՝  լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով եւ  2030թ-ին մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը։

  2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:   2019 թ-ի  վերջին Ազգային ժողովը օրենսդրական փոփոխությամբ  սահմանել է, որ  Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը չպետք է գերազանցի 170 մլն խմ-ը։  Այսինքն՝ օրենքով բացառվում է  այս չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում:

Բնակլիմայական պայմանները, ամենամյա ջրառը, կենսաբանական ու քիմիական նյութերի արտահոսքը,  մակարդակի իջեցումը հանգեցնում են Սևանա լճի կանաչման ու էկոլոգիական վիճակի վատթարացմանը։

Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու  տարբերակներից մեկը  լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։  Հարցը ներառված է կառավարության 2021-2026 ծրագրում, սակայն  դրանց  ապագան դեռեւս  անորոշ է ։

Նախորդ տարվա հունիսի  14-ի համեմատ՝ Հայաստանում, բացառությամբ  Արփի լիճ ջրամբարի, մնացածում ջրի ծավալը բարձր է։  Բայց այնպես չի, որ ոռոգման շրջանում գյուղատնտեսները ջրի խնդիր այս տարի չեն ունենա, եւ Սեւանա լճից  հավելյալ ջրառ չեն անի՝  անգամ բացասական հաշվեկշռի պարագայում։

Հիշեցնենք, որ 2021թ-ի ավարտին Սևանա լիճը վերջին 15 տարիների ընթացքում  գրանցել է ամենամեծ բացասական հաշվեկշիռը։

Եթե նախորդ տարիներին Սևանա լճի բացասական հաշվեկշիռը տատանվում էր 3-4 սմ սահմաններում, ապա 2021 թվականի ավարտին այն կազմել է 9 սմ:

Մանրամասները՝  տեսանյութու