Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի առաջնությունը 80-րդն է

Սպորտ
8ac0ada1114f6e9c58d371b02f494949

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հաշվարկով, Հայաստանի առաջնությունն իր ներուժով աշխարհում զբաղեցնում է 80-րդ տեղը:

Նշենք, որ այդ աղյուսակում մեր հարեւաններն են Վիետնամն (79-րդ հորիզոնական) ու Լիտվան (81-րդ): Վրաստանի ազգային առաջնությունը 40-րդն է, իսկ Ադրբեջանինը` 86-րդը:

Ֆուտբոլի պատմաբանների եւ վիճակագիրների կարծիքով, 2010 թ ֆուտբոլի ամենաուժեղ լիգան Իսպանիայինն է: Ապա հաջորդում են Անգլիայի, Իտալիայի, Բրազիլիայի եւ Գերմանիայի առաջնությունները: