
A
A
Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում հաղթել է Շանթ Սարգսյանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիայում այսօր տեղի է ունեցել կայծակնային շախմատի շրջանային մրցաշար` նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին:
Մրցաշարին մասնակցել են նրա լավագույն 10 սաները: Առաջին տեղը գրավել է ՄԳ Շանթ Սարգսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: ՄԳ Մանուէլ Պետրոսյանը առաջատարից ետ է մնացել մեկ միավորով: Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը 6-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զբաղեցրել է առաջինը:
Մրցաշարից առաջ ներկաներին ներկայացվել է Արսեն Եղիազարյանին նվիրված փոքրիկ ֆիլմ: