Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.18-ը հունիսի. Ո՞վ է խոսելու Իշխան Զաքարյանի դղյակի մասին (տեսանյութ)

1998-ի այս օրը Հայկական ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ, առանց էներգավերահսկողության թույլտվության եւ առանց էկոլոգիական փորձաքննությունների արդյունքների, ռիսկի դիմելով` սկսել են օգտագործված վառելիքի չոր պահեստարանների կառուցումը: Հակառակ պարագայում, ըստ պարոն Ազատյանի, մի քանի տարի անց հարկադրված էինք լինելու դադարեցնել ատոմակայանի աշխատանքը, քանի որ Հանրապետությունից օգտագործված վառելիքի դուրսբերման հնարավորություն չունենք:  

1999-ի այս օրը խորհրդարանի վստահության քվեին արժանացավ վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագիրը։ Դրական ակնկալիքներ ունեին բոլոր խմբակցությունները, նույնիսկ՝ Կոմկուսը։

2009-ի այս օրը մարտի 1-ի գործով մեղադրյալ Հակոբ Հակոբյանը տարակուսած էր, թե ինչու համաներում չի կիրառվում Սասուն Միքայելյանի նկատմամբ։

2012-ի հունիսի 18-ին նորակազմ կառավարության անդրանիկ նիստն էր։ Վարչապետը ներկայացնում էր ծրագիրը, որ պետք է ուղարկվեր խորհրդարան՝ հաստատման։

2013-ի հունիսի 18-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց էր հնչեցնում՝ իսկ ո՞վ է խոսելու այլոց չարաշահումների մասին բարձրաձայնող վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի դղյակի մասին։