Բացել լրահոսը Փակել լրահոսը
8jyvT8V8h2Rwo6vql9gaqEjwaIA0eZ05
A A
Քաղաքականություն

Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում․ շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի․ Վլադիմիր Պուտինը՝ Վահագն Խաչատուրյանին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է տեղի ունենում Հայաստանում, շահագրգռված է, որ երկրում իրավիճակը կայուն լինի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու հարցում։ Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի, երաշխավորվի շարունակական զարգացումը», - ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։