Բացել լրահոսը Փակել լրահոսը
286672449_1233545940383676_3891289984392330338_n
A A
Հասարակություն

Դիմորդը հուշաթերթիկով շիշ է տարել քննասենյակ. նրան հեռացրել են

Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն էր և դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել․

«Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության «ռազմավարն» է։ Հարգելի՛ ծնողներ, հարգելի՛ դիմորդներ` մեր սիրելի երեխաներ, մի՛ արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով՝ դուք կորցնում եք միակ շանսը։ Միասնական
քննությունը մեկ անգամ է հանձնվում։ Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են` հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի ՄԻ ԱՐԵՔ։

Հ.Գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց միևնույն է` մտքի նմանթռիչքը չի խրախուսվում։

Աշակերտը հեռացվել է քննասենյակից: