Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան արձագանքեց

Սպորտ
78a46ac894835c42483f631c1afafd44

Իսպանիայի ֆուտբոլասերները անչափ դժգոհ են մնացել 2010 թ լավագույն ֆուտբոլիստի ընտրությունից, չնայած այն հանգամանքին, որ ՖԻՖԱ-ի եւ հանրահայտ «Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսի հարցման արդյունքներով տարվա խաղացող է ճանաչվել այդ երկիրը ներկայացնող թիմի` «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

«Երկու հսկաներ եւ ... մեկ հակաիսպանացի». այսօր այսպիսի առաջնորդող վերնագրով է լույս տեսել իսպանական «Մարկա» սպորտային օրաթերթը: Վերջինիս հարցման արդյունքներով իսպանացի երկրպագուների 68,2 տոկոսը կարծում է, որ այս տարի Լիոնել Մեսին արժանի չէր այդ կոչմանը: Թերթը, շարունակելով թեման, նշել է, որ արգենտինացին լավագույն է ճանաչվել ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների, այլ ոչ թե լրատվամիջոցների տված ձայների հաշվին (նախկինում ՖԻՖԱ-ն եւ «Ֆրանս Ֆուտբոլը» առանձին էին հարցում անցկացնում):

Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին, ապա «Մարկան» նրան հակաիսպանացի է համարում, քանի որ նրա կողմից ղեկավարվող կազմակերպությունը 2018 թ աշխարհի առաջնության անցկացումը վստահեց Ռուսաստանին, այլ ոչ թե` Իսպանիային: