Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 17-ը հունիսի. «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկվեցին 4 ռազմական բժիշկներ (տեսանյութ)

1993-ի հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ստեփանակերտի եւ Աղդամի գնդակոծումը փոխադարձաբար դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց։

1999-ի այս օրը նախագահի վերահսկողության ծառայությունը հրապարակեց եզրակացություն այն մասին, թե ինչու են շատ քաղաքացիներ դուրս մնացել ընտրողների ցուցակներից։ Պարզվեց՝ մեղավորը համակարգիչն է եղել;

2001-ի հունիսի 17-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն հռչակման 1 700-ամյակի առիթով ընդունված համաներումը։

2001-ի հունիսի 17-ին ԱԻՄ-ը, Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, ուղեւորվեց Սպիտակավոր եկեղեցի, ուր հանգչում է Գարեգին Նժդեհի աճյունը։ Հայրիկյանը հայտարարեց, որ Նժդեհը բոլոր ժամանակների ամենահալածված գործիչն է։

2009-ի այս օրը որոշվեց, որ խաղատները Երեւանից եւ մերձակա տարածքներից պետք է տեղափոխվեն տուրիստական գոտիներ։

2012-ի հունիսի 17-ին գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին 4 ռազմական բժշկներ, որոնցից Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացավ։