Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բուրիչ
A A
Քաղաքականություն

Հայտնի է՝ ում հետ Երեւանում կհանդիպի ԵԽ Գլխավոր քարտուղարը

Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: 

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարը  հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:  

Բացի այդ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կմասնակցեն Եվրոպայի Խորհրդին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի թողարկման արարողությանը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։