Արդեն որերորդ նիստն է լինում առանց Վահե Հակոբյանի․ ՔՊ-ն՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խմբակցությունում նման քննարկում կա։ Ասեմ, որ այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից»․ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «ՔՊ» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեցին «Ա1+»-ի լրագրողի հարցին, թե արդյոք խմբակցությունում չի քննարկվել որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու հարցը։
«Բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են օգտագործում պատգամավորական մանդատը նման, պահանջ են ներկայացրել»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իրենց խմբակցության ներսում պատգամավորների կարծիքը այդ հարցի շուրջ տարբերվում է։ Հովհաննիսյանը խոսքով, սակայն, դեռ մանդատից զրկելու որոշում չկա։
Պատգամավոր Արփի Դավոյանը հավելեց, որ տնտեսական հանձնաժողովի նախագահ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը արդեն որերորդ նիստին ներկա չէ։ Նրան հանձնաժողովից հեռացնելու հարց ըստ Դավոյանի քննարկվել է, սակայն խմբակցության ներսում դեռ նման հարց չի ծավալվել։