Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrogavatner
A A
Սպորտ

Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները՝ եվրոպական լիգաներում

Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միությունում` ՈՒԵՖԱ-ում, կայացել են եվրոպական գավաթների նախնական փուլի վիճակահանությունները:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոններր լիգայի որակավորման 1-ին փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կհանդիպի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Տիրանա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ: Իսկ ահա անհաջողության մատնված թիմը ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլում, որտեղ կհանդիպի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի եզրափակիչում պարտված թիմի հետ:  Այստեղ հանդես են գալիս չորս թիմեր` «Լևադիան» (Էստոնիա), «Վիկինգուրը» (Իսլանդիա), «Լա Ֆիորիտան » (Սան Մարինո) և «Ինտեր Էսկալդեսը» (Անդորա):

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղերը կկայանան հուլիսի 5-6-ին և 12-13-ին: Երկրորդ փուլի խաղերը նախատեսված են հուլիսի 19-20-ին և 26-27-ին:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտին» մրցակից է բաժին հասել Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը», իսկ «Արարատին»` հյուսիսմակեդոնական «Շկենդիան»: Հաջորդ փուլ մտնելու դեպքում ալաշկերտցիները կհանդիպեն Բոսնիա և Հերցեգովինայի «Վելեժի» հետ, իսկ արարատցիները` լատվիական «Վալմիերայի» հետ:

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլից, որտեղ կմրցի «Դինամո» (Թբիլիսի, Վրաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ:

Կոնֆերանցիաների լիգայի որակավորման 1-ին և 2-րդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 7-ին, 14-ին, 21-ին և 28-ին: