Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ իրավիճակի հետ (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կապ չունի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկն ու լայնածավալ աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ նիստի ժամկետի մասին հարցին Զախարովան պատասխանել է. «Մենք ողջունեցինք մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, պայմանավորվեցինք, որ երկրորդ մասը կամ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք այն կազմակերպել շատ մոտ ապագայում, սպասում ենք հայ և ադրբեջանցի գործընկերների առաջարկներին»։