Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականի մրցակիցները SADA CUP-ում

Հունիսի 23-26-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի բասկետբոլի SADA CUP միջազգային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: 

Հաստատվել է նաև SADA CUP մրցաշարի խաղացանկը։ Ահա այն.

 

Հունիսի 23

ժամը 17:00՝ Սիրիա - Իրան

ժամը 20:00՝ Հայաստան - «Թիմ ԱՄՆ»

 

Հունիսի 25

ժամը 16:00՝ Սիրիա - «Թիմ ԱՄՆ»

ժամը 19:00՝ Հայաստան - Իրան

 

Հունիսի 26

ժամը 12:00՝ «Թիմ ԱՄՆ» - Իրան

ժամը՝ 17:00՝ Հայաստան - Սիրիա

 

SADA CUP մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը: