ՀայՓոստի հայտարարությունը «ամանորյա պարգևատրումների» մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայՓոստ ՓԲԸ-ից Հայտնում ենք, որ, որ մամուլում ՀայՓոստի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են: Տեղեկացնում ենք, որ ՀայՓոստ ՓԲԸ-ն ինքնաֆինանսավորման հիմունքներով, միջազգային կորպորատիվ ստանդարտներին համապատասխան գործող առևտրային կազմակերպություն է:
ՀայՓոստում գործում են կարճաժամկետ ամսական և երկարաժամկետ՝ տարեկան բոնուսային համակարգեր: Հաճախորդներին սպասարկող անձնակազմը (72%) պարգևավճարները ստանում են ամսական՝ կախված իրենց ամսական կատարողականից: Իսկ հաճախորդների հետ անմիջական շփում չունեցող և վարչական աշխատակիցները (28%) պարգևավճարները ստանում են իրենց տարեկան կատարողականին համապատասասխան:
Կատարողականը, կորպորատիվ ստանդարտներին համապատասխան, ընդունվում է դիտորդ խորհրդի կողմից՝ ըստ ընկերության առջև դրված նպատակների: Ընկերության սեփական միջոցներից գեներացվում է ֆոնդ՝ հաշվարկված կազմակերպության տարեկան բյուջեի մեջ, որտեղից կազմակերպության նպատակներին հասնելու դեպքում, տվյալ աշխատակիցները ստանում են պարգևավճար (Performance bonus): Կորպորատիվ ստանդարտներից ելնելով՝ տարեկան բոնուսը տրամադրվում է արտաքին (անկախ) աուդիտի կողմից տվյալների հաստատումից հետո:
Ընդհանրապես կորպորատիվ աշխարհում, միջազգային ստանդարտներով աշխատող բոլոր կազմակերպությունները պարգևավճարները վճարում են երկրորդ եռամսյակում՝ միայն հաշվետու տարին հաշվարկելուց և ամփոփելուց հետո:
ՀայՓոստ ՓԲԸ